«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» եւ Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգարդի նկատմամբ, հաղորդում է Cadena Ser-ը:
Աղբյուրի համաձայն, «Արսենալը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալել ֆուտբոլիստին: Սակայն ֆուտբոլիստի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը 22-ամյա Օդեգարդը վարձավճարով անցկացրեց «Արսենալում»: Նա ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել երկու գոլ ու կատարել երկու գոլային փոխանցում:
«Ռեալի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառը: