«Բորդոն» պաշտոնապես հայտարարել է Վլադիմիր Պետկովիչին՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Ֆրանսիական ակումբը եռամյա պայմանագիր է կնքել 57-ամյա մասնագետի հետ:
Պետկովիչի նախորդ աշխատանքի վայրը Շվեյցարիայի հավաքականն էր, որը նա գլխավորում էր 2014 թվականից:
Եվրո-2020-ում շվեյցարացիները Պետկովիչի գլխավորությամբ դուրս եկան քառորդ եզրափակիչ՝ փլեյ-օֆֆում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին: