Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է իր հաղթական ուղին Տոկիոյի օլիմպիական մրցաշարում: 1/16 եզրափակիչ խաղում Խաչանովը երկու սեթում հաղթեց ավստրալացի Ջեյմս Դաքվորթին՝ 7:5, 6:1: Մրցակիցները խաղադաշտում անցկացրեցին մեկ ժամ 25 րոպե:
1/8 եզրափակչում Խաչանովը կխաղա արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ:
Ռուսաստանցի մեկ այլ թենիսիստ Ասլան Կարացևը ավարտեց հանդիպումը Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ երեք սեթում զիջելով ֆրանսիացի Ժերեմի Շարդիին: Խաղը տևեց երկու ժամից մի փոքր ավելի և ավարտվեց 7:5, 4:6, 6:3 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացու:
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Շարդին կմրցի Լիամ Բրոդիի (Մեծ Բրիտանիա) — Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) զույգի հաղթողի հետ: