«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ես հասկանում եմ, որ Կավանին խաղային պրակտիկայի խնդիր ունի, սակայն նա լավագույն վիճակում չէ խաղալու համար։ Մենք դեռևս հույս ենք դնում նրա վրա, նա իսկական պրոֆեսիոնալ է»,-Տուխելի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կավանին դիմել էր փարիզյան ակումբի ղեկավարությանը իրեն բաց թողնելու խնդրանքով։
Օրեր առաջ ՊՍԺ-ն մերժել էր Մադրիդի «Աթլետիկոյի»՝ 10 միլիոն եվրոյի առաջարկը Էդինսոն Կավանիի տրանսֆերը գնելու համար։