Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հետաքրքրված է իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, իսպանացի կիսապաշտպանը հնարավոր է կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Նշենք, որ Սետյենն ու Ռուիսը համատեղ աշխատել են «Բետիսում»։ 2017-2019 թվականների ընթացքում Սետյենը մարզել է անդալուսիական ակումբը։ Ռուիսը խաղացել է «Բետիսում» մինչև 2018 թվականի ամառը։
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Մադրիդի «Ռեալը»։