Թուրինի «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը վստահեցրել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն մնում է ակումբում.
«Ռոնալդուն մեզ կմիանա առաջիկա երկուշաբթի օրը: Նա մնում է մեզ հետ»,-Նեդվեդի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ կողմերը պատրաստվում են նոր համաձայնագիր կնքել, որ կգործի մինչև 2023 թ.: Նոր պայմանագրի համաձայն, Ռոնալդուն տարեկան 31 մլն ֆունտի փոխարեն կստանա 20 մլն ֆունտ աշխատավարձ: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը:
Ռոնալդուն Թուրինում է 2018 թ-ից: Նախորդ մրցաշրջանում խփած 29 գոլով պորտուգալացին դարձել է Ա Սերիայի լավագույն ռմբարկու: Խփած 5 գոլով Ռոնալդուն դարձավ նաև ԵՎՐՈ-2020-ի լավագույն ռմբարկու: