«Յուվենտուսի» ղեկավար կազմում կարող են գլոբալ փոփոխություններ լինել։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ «Յուվեի» խորհրդի նախագահ Ջոն Էլկանը չորեքշաբթի օրը այցելել է ակումբի մարզաբազա ու հանդիպել նախագահ Անդրեա Անյելիի, մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի ու փոխնախագահ Պավել Նեդվեդի հետ։
Նեդվեդի ու Պարատիչիի պայմանագրերն ակումբի հետ ավարտվում է հունիսին և դրանց երկարաձգումը կասկածի տակ է։ Անյելին նույնպես կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից ու նրան կարող է փոխարինել Ալեսանդրո Նազին, որը 2005-ից Fiat-ում զբաղեցնում է տարբեր ղեկավար պաշտոններ։
Պարատիչիի պաշտոնը կարող է զբաղեցնել «Նապոլիի» մարզական տնօրեն Քրիստիանո Ջունտոլին։ «Յուվե» կարող են վերադառնալ նաև Դավիդ Տրեզեգեն ու Ալեսանդրո Դել Պյեռոն։