«Ռեննի» կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից հետաքրքրության ֆոնին կողմ է Իսպանիա տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Մանկունիացիները բանակցություններ են վարել ֆրանսիացու ներկայացուցիչների հետ։ Երկխոսությունը հաջող չի ստացվել, քանի որ 18-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել Պրիմերայում հանդես եկող ակումբ։ Հաղորդվում էր, որ Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեննը» պատրաստ է բաց թողնել իր երիտասարդ աստղին 30 մլն եվրոյի դիմաց։ Այս գումարը պայմանավորված է նրանով, որ Էդուարդուի պայմանագիրը հաջորդ ամառ ավարտվում է և ակումբը չի ցանկանում նրան անվճար բաց թողնել։