«Ասթոն Վիլլայի» 25-ամյա անգլիացի փլեյմեյքեր Ջեք Գրիլիշը համաձայնել է երկարաժամկետ պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս մասին գրում է Football Insider-ը: Նշվում է, որ նրան առաջարկվել է ներկայիս աշխատավարձից մի քանի անգամ բարձր աշխատավարձ:
Ընդ որում, Գրիլիշը չի արագացնի հարազատ ակումբից հեռանալն ու կսպասի պայմանագրի ավարտին: Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ հրաժարագնի վերաբերյալ, ապա ֆուտբոլիստը ամենաքիչը մեկ մրցաշրջան ևս կմնա «Ասթոն Վիլլայում»:
Հիշեցնենք, որ Գրիլիշի պայմանագիրն «Ասթոն Վիլլայի» հետ ավարտվում է 2025-ին:
Նշենք, որ օգոստոսի 13-ին կմեկնարկի ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանը։ Առաջին տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Տոտենհեմի» հաղթանակը գնահատում է 5,30 գործակցով, ոչ ոքին՝ 4,15, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,60