Քիչ անց Տոկիոյում կկայանա Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Այն կկայանա Տոկիոյի Ազգային մարզադաշտում, որը 2019 թվականին վերակառուցվել է հենց Խաղերի համար:
Բացման հանդիսավոր արարողության մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին է, այն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում:
Ուղիղ հեռարձակումն՝ այստեղ։
Արարողության կարգախոսն է ՝ «Միավորված հույզերով» : Կազմակերպիչները ցանկացել են ուղերձ հղել ամբողջ աշխարհին , որ խաղերը կարող են նոր հույս և ոգեշնչում բերել մարդկանց՝ մարզիկների ակտիվ մասնակցությամբ և սպորտի ուժի միջոցով: Իհարկե, արարողության մանրամասները անհայտ են: Օրինակ հայտնի չէ, թե ով է վառելու օլիմպիական կրակը:
Շքերթի ընթացքում պատվիրակությունները մուտքը ստադիոն կլինի ճապոնական այբուբենով: