Տոկիոյի Օլիմպիական խաղերում ֆուտբոլի մրցաշարի առաջին տուրում Շվեդիայի կանանց հավաքականը հաղթեց աշխարհի գործող չեմպիոն ԱՄՆ հավաքականին: Թիմերը հանդիպեցին G խմբի շրջանակում:
Շվեդիայի ազգային հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ստինա Բլակստենիուսը, իսկ Լինա Մոնան աչքի ընկավ ևս մեկ գնդակով: Այսպիսով, Շվեդիան գերվստահ հաղթանակ տարավ այս զույգի ֆավորիտի նկատմամբ։
Շվեդիան 3 միավորով գլխավորեց G խումբը, որում ընդգրկված են նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան: