ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին Թուրինի «Յուվենտուսին» միանալու մեծ ցանկություն ունի, և, ըստ ասեկոսեների, արգենտինացին արդեն խոսել Է «Յուվեի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ: Իկարդին ՊՍԺ-ի մեկնարկային կազմում տեղ չունի:
Իկարդիի պայմանագրում կա կետ, ըստ որի Իկարդիի տրանֆերը վաճառելու դեպքում ՊՍԺ-ին «Ինտերին» պետք է փոխանցի 15 մլն եվրո: «Ինտերը» նախկինում նույն պայմանով էր փորձում Իկարդիի տրանսֆերը վաճառել «Յուվեին»:
Footmercato-ի հաղորդմամբ, Ալեգրին հարձակվողի շրջապատին հայտնել է, որ ցանկանում է Մարիոյին տեսնել իր թիմում:
ՊՍԺ-ի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում Իկարդին դարձել է 13 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: