ՈւԵՖԱ-ն կպատժի Անգլիայի հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակչի ժամանակ երկրպագուների պահվածքի համար, հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի, անգլիական թիմը մեկ հանդիպում կանցկացնի դատարկ տրիբունաներով:
Մինչև Եվրո 2020-ի եզրափակիչ Անգլիա — Իտալիա հանդիպումը (1-1, 2-3 11 մետրանոցներով), մի քանի հարյուր անգլիացի երկրպագուներ բախվել էին ոստիկանների հետ՝ փորձելով ներխուժել «Ուեմբլի» մարզադաշտ:
Բացի այդ, խաղի ընթացքում երկպագուների կողմից ճայթրուկներ և օտար առարկաներ են նետվել խաղադաշտ: