Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի՝ ՊՍԺ տեղափոխության մասին․
«Եթե նա աշխարհի լավագույն դարպասապահն է, ինչո՞ւ «Բավարիան», «Ռեալը» կամ «Բարսելոնան» նրանց չփորձեցին ձեռք բերել։
Նոյերը 36 տարեկան է։ Եթե Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահն է, ուրեմն թող գա ու գրավի Կուրտուայի, տեր Շտեգենի տեղն իրենց թիմերում։
Դրա փոխարեն նա պայմանագիր է կնքում ՊՍԺ-ի հետ…».,- ասել է Կասանոն Bobo TV-ի եթերում։
Դոնարուման, որը ճանաչվել է Եվրո-2020-ի լավագույն խաղացող, ՊՍԺ-ի հետ պայմանագիր է կնքել ազատ խաղացողի կարգավիճկաով։ Ավելի վաղ նա հեռացավ «Միլանից»։