Իսպանական El Confidencial թերթը հրապարակել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի նոր աուդիո ձայնագրությունները մադրիդյան ակումբի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի վերաբերյալ, ով այժմ աշխատում է ակումբի համակարգում:
Ձայնագրությունն արվել է 2008-ի ապրիլին:
«Խեղճ Կասիլյասը երկու մատ չունի: Ես նրան շատ լավ գիտեմ: Կարճահասակ է: Երբ նա խնդիրներ ունի ընկերուհու հետ, նա բաց է թողնում մարզումները: Փոքր երեխա: Նա նման է շունիկի: Նրա մեջ մանկական ինչ-որ բան կա:
Բոլորը սիրում են Կասիլյասին, դա զզվելի է: Սարսափելի։ Բայց, իհարկե, ամեն ինչ ֆուտբոլի հետ է կապված: Նայեք՝ նա կարճահասակ է և լավ չի տեսնում: Ես նրա գործակալին ասացի. «Այ մարդ, տար նրան ակնաբույժի մոտ: Կարծում եմ՝ նա կարճատես է»: Երդվում եմ, որ ասացի դա: Նման առաջարկը իր օգտին է », — մեջբերում է Պերեսին El Confidencial թերթը ՝ հղում անելով հրապարակման տրամադրության տակ հայտնված աուդիոձայնագրությանը: