Հուլիսի 15-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Մարիբորին»։
Խաղից առաջ երկրպագուների համար կգործի ֆան-գոտի։
«Սպասում ենք բոլորիդ մեր մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 18։00-ին, իսկ մինչ խաղը Ձեզ կսպասի ֆան-գոտին իր բազմաթիվ ու բազմազան խաղերով։
Այցելեք մարզադաշտ, աջակցե՛ք «Ուրարտուին» և մասնակից եղեք ֆուտբոլային մեծ իրադարձության»,- ասվում է «Ուրարտուի» տարածած հաղորդագրության մեջ։