«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է դառնալ «Ռեալի» խաղացող, հայտնում է AS-ը:
Ըստ պարբերականի՝ «Ռեալում» խաղալը լեհ հարձակվողի վաղեմի երազանքն է:
Այս տարի դժվար թե տեղի ունենա 32-ամյա ֆուտբոլիստի հեռանալը, բայց 2022 թվականին հարձակվողը կարող է փոխել թիմը:
Անցած մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 48 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո: