Ա Սերիայում տեղի ունեցավ 20-րդ տուրի վերջին հանդիպումը: Բերգամոյում «Ատալանտան» ընդունեց ՍՊԱԼ-ին և պարտվեց՝ 1:2 հաշվով: Տանտերերը ընդմիջման գնացին ՝ առաջ անցնելով հաշվի մեջ: Դուվան Զապատայի փոխանցումից 16-րդ րոպեին գոլ խփեց Յոսիպ Իլիչիչը:
Երկրորդ խաղակեսի սկզբում ՍՊԱԼ-ը ետ բերեց մեկ գոլ: 54-րդ րոպեին Պետանյան հավասարեցրեց հաշիվը, իսկ վեց րոպե անց հյուրերն առաջ անցան․: Մատիա Վալոտիի գոլի շնորհիվ։
ՍՊԱԼ-ը վաստակեց 15 միավոր և բարձրացավ 19-րդ հորիզոնական, իսկ «Ատալանտան» 35 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում: