Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է Ամերիկայի Գավաթի եզրափակչում Բրազիլիայի դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակը։
«Երբեք մի՛ դադարեք փորձել։ Երբեք մի՛ դադարեք հավատալ։ Չեմպիոններ։ Ես ձեզ սիրում եմ»,- գրել է Ագուերոն։
Հիշեցնենք, որ Արգենտինան 1993 թվականից ի վեր առաջին տիտղոսը նվաճեց։