«Բարսելոնայում» չեն պատրաստվում հարձակվող Սերխիո Ագուերոյին որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ խաղացնել։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 33-ամյա արգենտինացուն բանակցությունների ժամանակ ասվել է, որ նա փոխարինելու է 18-ամյա Անսու Ֆատիին։
Նշվում է, որ Ագուերոն համաձայնել է այդ պայմանին։
Հունիսին հաղորդվում էր, որ Ագուերոն հանուն «Բարսելոնայի» մերժել է «Յուվենտուսին»։