Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երրորդ՝ Wimbledon-ի մրցաշարի շրջանակում կանանց պայքարում հայտնի է նաև կիսաեզրափակչի երրորդ մասնակիցը:
Անժելիկ Կերբերը 2 սեթում՝ 6-2, 6-3 հաշվով պարտության մատնեց 22-ամյա Կարոլինա Մուխովային: 1 ժամ 17 րոպեի ընթացքում Գերմանիայի ներկայացուցիչը մրցակցի մատուցումներից խլեց 4-ը՝ սեփականներից զիջելով միայն մեկը:
Կերբերի անվան դիմաց գրանցվեց 1 էյս՝ մրցակցի մեկի դիմաց:
Եզրափակչի ուղեգիրը Կերբերը կխաղարկի Բարտի-Տոմլյանովիչ զույգի հաղթողի հետ: