«Արարատ-Արմենիայի» նախկին կիսապաշտպան Մաիլսոն Լիման կարող է վերադառնալ Հայաստան ու կրկին ներկայացնել նախկին ակումբը:
Armsport-ի լրագրողի աչքից չի վրիպել Կապե Վերդեի հավաքականի կիսապաշտպանի՝ Երևանում լինելու փաստը, ինչը նշանակում է, որ Լիման կրկին կարող է հանդես գալ Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում:
Հիշեցնենք, որ Լիման 2021 թ-ին «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել ԱՄԷ:
«Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրած 69 խաղում Լիման դարձել է 20 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: