Ինչպես հայտնի է, «Փյունիկը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Դիլիջանում:
Առաջին հավաքի շրջանակում թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի «Լեռնային Արցախի» հետ՝ հուլիսի 7-ին: Եվս 2 ընկերական հանդիպում «Փյունիկը» կանցկացնի դիլիջանյան երկրորդ հավաքի շրջանակում՝ ԲԿՄԱ-ի և «Սևանի» հետ, համապատասխանաբար հուլիսի 14-ին և 17-ին: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիմի արտասահմանյան հավաքի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: