Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Գրանադային»։ Այս հանդիպումը առաջինն էր Կիկե Սետյենի համար՝ որպես կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ։
Խաղը շատ ծանր դասավորվեց տանտերերի համար։ «Բարսելոնան» երկար ժամանակ չէր կարողանում բացել հանդիպման հաշիվը։ 69-րդ րոպեին Խերման Սանչեսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից՝ թողնելով «Գրանադային» 10 ֆուտբոլիստներով։
76-րդ րոպեին «Բարսելոնայի» կազմում աչքի ընկավ Լիոնել Մեսսին։ Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 1-0 հաշվով։
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 43-ի ու դարձյալ կիսում է առաջին տեղը Մադրիդի «Ռեալի» հետ։