«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Յունայթեդի» նկատմամբ հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով.
Սա մեծ թեթևություն է: Գոհ եմ թիմիս խաղից՝ 85-90 տոկոսով, մենք հրաշալի էինք: Մենք վերահսկում էինք խաղը, մասնավորապես, առաջին խաղակեսում:
Սովորական օրը մենք ավելի շատ կխփեինք: Մինչ 65-րդ րոպեն պետք է օգտագործեինք մեր պահերը:
«Յունայթեդը» բարձր խաղամակարդակ ունեցող թիմ է: Ինչ-որ պահ նրանք սկսեցին ճնշել մեզ, և մենք ստիպված էինք պաշտպանվել: Վերջում մենք տպավորիչ գոլ խփեցինք: Իրոք, հաճելի զգացողություն է,»-եզրափակել է Կլոպը: