«Ինտերն» ու «Միլանը» միացել են «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի համար պայքարին, հայտնում է Daily Mail-ը:
Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, քանի որ պարտվում է մրցակցությունը կապտանռնագույնների նորեկ Ֆրենկի դե Յոնգին:
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ռակիտիչին, որպեսզի խուսափի ֆինանսական խնդիրներից:
Իրավիճակի զարգացմանն արդեն հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»: Ռակիտիչի համար պայքարին միացել են նաև «Ինտերն» ու «Միլանը»:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերն» ամենաակտիվն է այս հարցում ու պատրաստ է արդեն ձմռանը պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի առաջնության 5 հանդիպման է մասնակցել ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: