Հարձակվող Մեմֆիս Դեպայը մեկնաբանել է «Լիոնից» «Բարսելոնա» տեղափոխությունը։
«Երազիր մեծ, փոքրիկ ․․․ երազիր մեծ։
Շատ ուրախ եմ, որ միացել եմ նոր ակումբիս»,- գրել է Դեպայը Թվիթերի իր էջում։
Dream big kid.. Dream big.
Super excited to join my new club! @fcbarcelona— Memphis Depay (@Memphis) June 19, 2021
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հաղորդվում էր, որ Դեպայը պաշտոնապես կներկայացվի որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ, երբ Նիդերլանդների հավաքականն ավարտի ելույթները Եվրոպայի առաջնությունում։