Թենիսի համաշխարհային դասակարգման 13-րդ համար Դավիդ Գոֆենը, որը օրեր առաջ չկարողացավ ավարտել Noventi Open-ի շրջանակում առաջին հանդիպումը՝ վնասվածքի պատճառով, չի մասնակցի Մեծ Սաղավարտի տարվա երրրոդ՝ Ուիմբլդոնի մրցաշարին:
«Ցավոք, վնասվածքի պատճառով չեմ կարողանա մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին: Ես շատ վրդովված եմ ու անհամբերությամբ սպասում եմ վերադարձիս: Առաջիկա շաբաթների ընթացքում անընդմեջ կխոսեմ բժիշկների հետ՝ հասկանալու համար, թե երբ կարող եմ վերադառնալ մարզումներին»,-ասել է Գոֆենը:
Հիշեցնենք, որ երեկ Ուիմբլդոնին չմասնակցելու մասին հայտարարեց նաև իսպանացի Ռաֆայել Նադալը: