«Ռեալը» հետաքրքրված է «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի ծառայություններով։
Լրագրող Նիկոլո Շիրան հաղորդում է, որ մադրիդյան ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի արել, այլ խաղացողի մասին տեղեկատվություն է խնդրել։
«Ռոման» իր հերթին ուզում է Լեոնարդոյի վաճառքից 30 մլն եվրո վաստակել։ «Ռեալը» կարող է ակտիվացնել տրանսֆերի վերաբերյալ աշխատանքը, եթե պաշտպան Մարսելոն հեռանա թիմից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեոնարդոյի ծառայություններով հետաքրքրվում է «Ֆիորենտինան»։