Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, որը Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի դեմ խաղում (2-1) վնասվածք էր ստացել, մեկնել Է Լոնդոն, որպեսզի աջակցի թիմին վերջին խաղում։
«Ես ավելի շատ էմոցիաներ եմ զգում, քան եթե թիմի կազմում լինեի ու պատրաստվեի խաղին։ Այստեղ լարվածությունը նույնիսկ ավելի բարձր է։
Իսպանիայի դեմ խաղից հետո տղաների հետ երկու ժամ տեսազանգով զրուցել ենք։ Ողջ սրտով նրանց շնորհակալություն եմ հայտնել, նրանց աջակցությունն անհավանակն էր։
Գիտեի, որ նրանք կիրակի օրը խաղալու են հիանալի եզրափակչում։ Չեմ համբերում մինչ այդ պահը»,- ասել է Սպինացոլան Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։