Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաուդգեյթը Շոտլանդիայի դեմ խաղից առաջ կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում հայտնել է, որ պաշտպան Հարի Մագուայերը պատրաստ է ԵՎՐՈ-2020-ի առաջիկա խաղին:
«Դա մեր ընդհանուր որոշումն է: Մենք տեսնում ենք, որ Մագուայերն արդեն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ»,-ասել է Սաուդգեյթը:
Առաջին տուրում՝ Խորվաթիայի դեմ (1-0), «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը չխաղաց:
Անգլիա-Շոտլանդիա խաղը կկայանա վաղը՝ «Ուեմլբլի» ստադիոնում: