Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի թույլտվությամբ, կայցելի Կոպենհագենի հիվանդանոցում բուժվող ակումբային թիմակից Քրիստիան Էրիկսենին:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային տուրի Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ժամանակ Քրիստիան Էրիկսենի սիրտը կանգնեց, ֆուտբոլիստին դժվարությամբ «կյանք» բերեցին, և այս պահին «Ինտերի» կիսապաշտպանը բուժվում է Կոպենհագենի հիվանդանոցներից մեկում:
«Ես կայցելեմ Էրիկսենին. մարզիչը թույլ է տվել: Առաջիկա խաղի 10-րդ րոպեին խաղը կդադարեցվի և մենք կպատվենք Էրիկսենին, իսկ այժմ թող նրա ընտանիքի անդամները լինեն Քրիստիանի հետ»,-ասել է Լուկակուն:
Հիշեցնենք, որ Լուկակուն ու Էրիկսենը «Ինտերում» խաղընկերներ են: