ԵՎՐՈ-2020-ի շրջանակում Ռուսաստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթանակի հասավ Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ:
Խաղի միակ գոլը առաջին խաղակեսի վերջում խփեց «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը: Վերջինս ճանաչվել է նաև խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Խմբում Ֆինլանդիան ու Ռուսաստանը ունեն 3-ական միավոր, իսկ Դանիան և Բելգիան միավորներ չունեն: