«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Ջեյմս Սանթոսը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ակումբը շնորհակալություն է հայտնում 26-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սանթոսն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020-ի ամռանը։ Բրազիլացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։