«Բարսելոնան» ու «Ռեալը» հաջորդ մրցաշրջանում կկարողանան մասնակցել Չեմպիոնների լիգային, հայտնում է El Partizado de COPE- ն:
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբները համապատասխան թույլտվություններ են ստացել ՈւԵՖԱ-ից: Ավելի վաղ նույն կառույցը թույլ էր տվել «Յուվենտուսին» ևս մասնակցել Չեմպիոնների լիգային:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ն ցանկանում է երկու տարով որակազրկել «Բարսելոնային», «Ռեալին» ու «Յուվենտուսին»՝ Սուպերլիգայից դուրս գալու մերժման համար: Այնուամենայնիվ, Շվեյցարիայի արդարադատության նախարարությունն արգելել է ՈՒԵՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել ակումբների նկատմամբ: