Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է կորոնավիրուսային վարակի 41 դեպքի մասին 2021 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Տվյալները` հունիսի 13-ի դրությամբ:
Բրազիլիայում անցկացվող մրցաշարում իրականացվել է 2927 փորձարկում: 31 դրական թեստ գրանցվել է ֆուտբոլիստներիև պատվիրակության, 10 դեպք՝ Ամերիկայի գավաթում աշխատող անձնակազմի մոտ, գրում է LANCE-ն։
Վենեսուելայի ազգային հավաքականը հաղորդել է COVID-19-ի 13 դեպքերի մասին: Դրական թեստերի մասին են հայտնել նաև Բոլիվիայի, Կոլումբիայի և Պերուի ազգային հավաքականները:
Ի սկզբանե Ամերիկայի գավաթը պետք է անցկացվեր Կոլումբիայում և Արգենտինայում, բայց մրցաշարի մեկնարկից երկու շաբաթ առաջ այն տեղափոխվեց Բրազիլիա:
























































