Երկուշաբթի, հունիսի 14-ին, տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության Իսպանիա-Շվեդիա խմբային փուլի հանդիպումը: E խմբի հանդիպումը կայացավ Սևիլայում և ավարտվեց 0:0 հաշվով:
ՈւԵՖԱ-ի մամուլի գրասենյակն ընտրել է օրվա լավագույն պահը: Սա այն դրվագն էր, երբ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը շրջանցում է պաշտպան Էմերիկ Լապորտոյին:
























































