Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Մյունխենի «Բավարիան» շարունակում է բանակցությունները Լեոն Գորեցկայի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ, շուտով կողմերը նոր պայմանագիր կստորագրեն, որը նախատեսված կլինի մինչև 2026 թ.: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թ.-ի հունիսի 30-ը:
Ավարտված մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն անցկացրած 32 խաղում դարձել է 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Գորեցկան Մյունխեն է տեղափոխվել 2018 թ-ին՝ «Շալկեից»:
Յոահիմ Լյովը հայտնել է, որ Գորեցկան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ԵՎՐՈ-2020-ի շրջանակում Գերմանիայի հավաքականի առաջին հանդիպումը: