Եվրո-2020-ի E խմբի երկրորդ խաղում Իսպանիայի հավաքականը Սևիլյայում ուժերը չափեց Շվեդիայի ընտրանու հետ։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Սա այս մրցաշարում առաջին գոլազուրկ ոչ-ոքին էր։
Չնայած գրանցված հաշվին՝ Իսպանիայի ընտրանին ողջ խաղի ընթացքում առավելություն ուներ․ ֆուտբոլիստները իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան կատարել վերջին հարվածն ու դրանք գոլերի վերածել։
Հիշեցնենք, որ E խմբում են նաև Սլովակիայի ու Լեհաստանի հավաքականները։ Սլովակները միավորով գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը։