ԵԱ-2020-ի խմբային փուլի 1-ին տուրում Լեհաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մրցում էր Սլովակիայի ընտրանու հետ ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Հանդիպման 18-րդ րոպեին Ռոբերտ Մակը շրջանցեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստի ու հիանալի հարված կատարեց, որից հետո գնդակը դիպավ լեհերի դարպասապահ Վոյցեխ Շեսնիին ու հայտնվեց սեփական դարպասում։
46-րդ րոպեին Լինետին կարողացավ հավասարեցնել հաշիվը։ 62-ին երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Կրիչովիակն ու լեհերը մնացին տասը հոգով։ Ընդամենը 7 րոպե անց Համշիկի փոխանցումից հետո հաղթական գոլը խփեց Միլան Շկրինիարը։