ԱՄՆ կանանց հավաքականը 1-ին րոպեին բացեց հաշիվը Ճամայկայի դեմ ընկերական խաղում: Կիսապաշտպան Կարլի Լլոյդը 23-րդ վայրկյանին գրավեց մրցակցի դարպասը:
Ինչպես հայտնում է MLS-ի մամուլի ծառայությունը, 38-ամյա Լլոյդը դարձել է ԱՄՆ կանանց հավաքականի պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակը: Ֆուտբոլիստը ազգային հավաքականում խաղում է 2005 թվականից՝ մասնակցելով ավելի քան 240 հանդիպման:
2008-ին Լլոյդը դարձավ ԱՄՆ-ի ազգային թիմի ամենաարդյունավետ խաղացողը և ստացավ երկրում «Տարվա լավագույն խաղացող» մրցանակը:
























































