«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն շարունակում է ցույց տալ իր սերը «Մանչեսթեր Սիթիի» հանդեպ։
Ինչպես հաղորդում է MundoDeportivo-ն՝ արգենտինացին պլանավորում է բար բացել Մանչեսթերում՝ «Էթիհադ» մարզադաշտի մոտ, որպեսզի «քաղաքայինների» երկրպագուները կարողանան սիրելի թիմի հաղթանակներն այնտեղ տոնել։
«Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո Ագուերոն ժամացույցներ էր նվիրել ակումբի աշխատակիցներին ու խաղարկել իր ավտոմեքենան։