Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը քննադատել է Ֆինլանդիայի հետ խաղը շարունակելու որոշումը։
«Դա ՈՒԵՖԱ-ի կողմից անհեթեթ որոշում էր։ Նրանք պետք է փորձեին այլ սցենար մշակել և մի փոքր կարեկցանք դրսևորեին, սակայն նրանք դա չարեցին։ Ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենաում, իսկ ՈՒԵՖԱ-ն ընտրության երկու տարբերակ է առաջարկում՝ կամ միանգամից 55 րոպե խաղալ կամ հաջորդ օրը՝ 12 ժամում, խաղը վերսկսել։ Սրանք ի՞նչ տարբերակներ են»,- Շմեյխելի խոսքերն է փոխանցում Eurosport-ը։
Խաղի վերսկսվելուց հետո դանիացիները պարտվեցին նվազագույն հաշվով։