«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան անդրադարձել է միլանյան ակումբի ու Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, որը ԵԱ-2020-ի` Ֆինլանդիայի դեմ խաղում (0-1) կորցրել էր գիտակցությունը:
«Քրիստիանը հենց նոր հաղորդագրություն ուղարկեց «Ինտերի» WhatsApp-ի «չատին»: 5 րոպե առաջ:
Դրական ենք տրամադրված Քրիստիանի ապագայի հանդեպ: Դանիայի հավաքականի աշխատակիցներն ասացին, որ իրավիճակը վերահսկվում է»,- ասել է Մարոտան այս գիշեր` Rai Sport-ի հետ զրույցում: