ՈւԵՖԱ-ի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Դանիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների հանդիպումը կկայանա այսօր, որն ընդհատվել էր դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի՝ խաղադաշտում գիտակցությունը կորցնելու պատճառով:
«Երկու թիմերի խաղացողների խնդրանքով էլ, ՈւԵՖԱ-ն պայմանավորվել է վերսկսել Դանիա — Ֆինլանդիա հանդիպումը այսօր երեկոյան ՝ Երևանի ժամանակով 22:30-ին: Կխաղան առաջին խաղակեսի վերջին չորս րոպեները, որին կհաջորդի 5-րոպեանոց ընդմիջում, որին էլ կհաջորդի երկրորդ խաղակեսը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ նշվել էր, որ խաղը կկայանա հունիսի 13-ին և կվերսկսվի Երևանի ժամանակով 13:00-ին: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում 0-0 էր։
























































