«Ակտոբեի» ֆուտբոլիստները Ղազախստանի առաջնության 15-րդ տուրի խաղում առավելության հասան Արամ Ոսկանյանի «Աթիրաուի» նկատմամբ։ Թիմերի հանդիպումը տեղի ունեցավ Ակտոբեում և ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1-0:
Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեցին Արտակ Դաշյանն ու Արամ Հայրապետյանը։
Այսպիսով, «Ակտոբեն» ընդհատեց երեք պարտությունների շարքը, 16 միավորով թիմը բարձրացավ 10-րդ հորիզոնական։ «Աթիրաուն» 21 միավորով վեցերորդն է:
























































