«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Իսահ Ալիյուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը շնորհակալություն է հայտնում 22-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում անցկացրած հանդիպումների ու կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Հավելենք, որ Ալիյուն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականին։ Նիգերացի կիսապաշտպանը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։