«Պորտուի» կիսապաշտպան Սերխիո Օլիվեյրան մոտ է «Ֆիորենտինային» միանալուն: Լրագրող Նիկոլա Շիրան հայտնում է, որ խաղացողն արդեն համաձայնեցրել է Ֆլորենցիան ներկայանող ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները:
Պայմանագիրը կգործի 5 տարի: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 17-18 միլիոն եվրո:
Օլիվեյրայի գործող պայմանագիրը «Պորտուի» հետ գործում է մինչև 2025 թվականը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը բավականին տպավորիչ մրցաշրջան է անցկացրել պորտուգալական ակումբի կազմում՝ ընդգրկվելով նաև Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։