Թենիսի Մեծ Սաղավարտի՝ Roland Garros մրցաշարի կանանց պայքարում հայտնի է կիսաեզրափակչի 4-րդ մասնակիցը:
Մարիա Սակկարին 2 սեթում՝ 6-4, 6-4 հաշվով առավելության հասավ Իգա Սվյոնտեկի նկատմամբ:
1 ժամ 36 րոպեի ընթացքում հույն թենիսիստը մրցակցի մատուցումներից խլեց 3-ը՝ սեփականներից զիջելով միայն 1-ը:
Սակկարիի անվան դիմաց գրանցվեց 5 էյս:
Եզրափակչի ուղեգիրը Սակկարին կվիճարկի Կրեյչիկովայի հետ: