Փարիզում ավարտին է մոտենում թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ Roland Garros-ը:
Մեկնարկել է քառորդ եզրափակիչ փուլը: Կանանց պայքարում հայտնի է կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը:
Ելենա Ռիբակինան 3 սեթում՝ 7-5, 2-6, 7-9 հաշվով պարտվեց Անաստասիա Պավլյուչենկովային: Վերջինս խլեց մրցակցի մատուցումներից 6-ը՝ սեփականներից զիջելով 3-ը:
Ղազախ թենիսիստի անվան դիմաց գրանցվեց 5 էյս՝ մրցակցի 5-ի դիմաց: Պավլյուչենկովան եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Թամարա Զիդանշեկի հետ: